Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ռեյտինգի փնտրտուքներ. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ համամասնական ցուցակի հրապարակումը և հատկապես առաջին տասնյակը տարակարծություններ առաջացրին մեդիադաշտում։ Որոշ դիտարկումներ, որոնք վերաբերում էին Վիգեն Սարգսյանի ունեցած հանրային աջակցությանը կամ ինքնուրույն գործիչ լինելու հանգամանքին, Արա Բաբլոյանի քաղաքական գործիչ լինել–չլինելուն, հնաբնակների դուրս մնալուն այդ տասնյակից կամ ընդհանրապես Արմեն Ամիրյանի գործոնին, բավականին օրինաչափ էին։ Սակայն կային կարծիքներ, որոնք իրականության հետ բնավ չէին համապատասխանում և ավելի շատ սև փիառ էին հիշեցնում, քան հիմնավորված կարծիք:

Խոսքն այստեղ մեծապես վերաբերում է ցուցակի երկրորդ համարին՝ Տարոն Մարգարյանին։ Ամենատարբեր հարցումները ցույց են տալիս, որ նա ՀՀԿ գործիչների շարքում, իր հեղինակությամբ երկրորդն է և զիջում է միայն Կարեն Կարապետյանին։ Կարապետյանի փիառ պարագան պարզ է։ Պարզ են նաև այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվեցին և կիրառվում են Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո։ Ստացվում է այնպես, որ ՀՀԿ գործիչների շարքում, Մարգարյանն անգամ գերազանցում է Սարգսյանին։ Թերևս այս հանգամանքն է նաև հաշվի առել Սերժ Սարգսյանը, երբ նրան հատկացրել է ցուցակի երկրորդ հորիզոնականը։ Իհարկե, հակառակորդները, դրանք կարող են լինել նաև իշխանական թևից, ջանք ու եռանդ չեն խնայում Մարգարյանին սևացնելու համար։

Այստեղ չենք կարող ուշադրություն չդարձնել մի քանի էական հանգամանքների։ Նախ, նա իր հեղինակությունը հիմնականում կուտակել է սեփական ջանքերի շնորհիվ։ Իհարկե հոր՝ Անդրանիկ Մարգարյանի գործոնն աշխատել է։ Սակայն դա աշխատել է կայացման սկզբնական փուլում։ Մենք ունենք դեպքեր, երբ գործիչները փոշիացրել են հանգուցյալ հայրերի կամ եղբայրների գործոնները։ Մարգարյանի պարագայում գործում է ճիշտ հակառակ մեխանիզմը։ Նա ոչ միայն չի փոշիացրել, այլ ավելին՝ հանդես է եկել որպես ինքնուրույն դիմագիծ ունեցող քաղաքական ֆիգուր և ժամանակի ընթացքում արդեն հանրության լայն շրջանակների կողմից դիտարկվում է ոչ որպես միայն Անդրանիկ Մարգարյանի որդի, այլ նաև գործող անհատ՝ Տարոն Մարգարյան։ Այս ամենի վրա էական ազդեցություն է թողել այն հանգամանքը, որ Մարգարյանը Երևանի առաջին քաղաքապետն է, ով այդ պաշտոնին հասել է ոչ թե նշանակման, այլ՝ ընտրությունների ճանապարհով։ Իսկ–ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Երևանում է կենտրոնացած Հայաստանի բնակչության կեսը, եթե ոչ կեսից ավելին։ Նպաստող գործոններից է նաև բացասական վարքագծով աչքի չընկնելը։ Սա քիչ հանդիպող երևույթ է հայկական միջավայրում և հատկապես պաշտոնյաների շրջանում։

Իհարկե, ժամանակի ընթացքում եղել են փորձեր և կշարունակվեն այդ փորձերը նրան սևացնելու։ Այդ փորձերից մեկը Մաշտոցի պուրակի դեպքերն էին։ Սակայն, եթե խորությամբ նայենք այդ դեպքերին, ապա կարող ենք տեսնել, որ նա կատարվածում չուներ անձնական շահ։ Ավելի խոշոր շահերի բախում էր տեղի ունենում, որոնց արդյունքում «քավության նոխազ» դարձրին քաղաքապետին։ Մյուս նշանավոր իրադարձությունը «100 դրամ» կոչվող պատմությունն էր՝ կապված տրանսպորտի սակագների թանկացման հետ։ Այստեղ ևս կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ թանկացումների նախաձեռնությունը ոչ թե կոնկրետ անձի էր պատկանում, այլ անձերի։ Դրանք հիմնականում «գծատերերն» են, որոնցից շատերը հանգրվանած են իշխանության այս կամ այն օղակում։ Սրանք փորձեր էին, որոնք հաջողեցին մասամբ։ Բայց անգամ այս փորձերից հետո, ինչպես տեսնում ենք, Մարգարյանի վարկանիշը և հատկապես իր կուսակցության շրջանակներում գրեթե չի նվազել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула