Սուարեսի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Լաս Պալմասին»
СПОРТԻսպանիայի առաջնության 6-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» հաղթանակ տոնեց նորեկ «Լաս Պալմասի» նկատմամբ: «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով. կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, իսկ հյուրերից աչքի ընկավ Խոնատան Վիերան:
Նշենք, որ առաջին խաղակեսի մեկնարկում վնասվածք ստացավ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին, ում 10-րդ րոպեին փոխարինեց Մունիր Էլ-Հադադին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 15 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լաս Պալմասը» մնաց 5 միավորով՝ 12-րդ տեղում:
Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Բարսելոնա» - «Լաս Պալմաս»՝ 2:1
Գոլերը՝ Սուարես 25՛, 54՛ - Վիերա 88՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Նեյմար 66՛
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



