Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանը կասեցրել Է Թրամփի միգրացիոն հրամանագրի քննությունը
МЕЖДУНАРОДНОЕՍան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիայի նահանգ) իններորդ օկրուգի վերաքննիչ դատարանը կասեցրել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներգաղթային քաղաքականության խստացման շուրջ դատական քննությունը՝ դրա վերաբերյալ նոր հրամանագիր ստորագրելու նրա պլանների կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Է վկայում այն տեղեկատվությունը, որը փետրվարի 16-ին ՏԱՍՍ-ն ստացել Է դատարանի արխիվից:
Դատավոր Սիդնեյ Թոմասի որոշման մեջ ասված Է, որ, այս կերպ, բավարարված Է Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից ավելի վաղ տրված միջնորդությունը: «Միացյալ Նահանգները դատարանին հայտարարել Է, որ նախագահը մտադիր Է ստորագրել նոր կատարողական հրամանագիր, նրանք միջնորդություն են ներկայացրել, որ դատարանը «կասեցնի գործի քննությունը, քանի դեռ նախագահն այդ նոր հրամանագիրը չի ստորագրել»,- ասված Է փաստաթղթում:
Ներգաղթային քաղաքականությունը խստացնող նոր հրամանագիր ստորագրելու Թրամփի պլանների մասին այս շաբաթ ավելի վաղ հայտնել Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:
Հունվարի 27-ին Թրամփն ստորագրել Է հրամանագիր յոթ պետությունների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին, որոնցում իսլամը գերիշխող կրոնն Է: Բացի դրանից, նա 120 օրով դադարեցրել Է Սիրիայից փախստականների ընդունումը: Փետրվարի 3-ին ֆեդերալ դատավոր Ջեյմս Ռոբարտը Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ժամանակավորապես արգելափակել Է սույն հրամանագրի գործողությունը:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
4
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет
5
В поисках Защитника Демократии



