Թրամփին աջակցում է ամերիկացիների 39 տոկոսը. Pew Research Center
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը հավանություն Է տալիս ամերիկացիների փոքրամասնությունը՝ 39 տոկոսը այն դեպքում, երբ 56 տոկոսը դրան հավանություն չի տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Pew Research Center հեղինակավոր փորձագիտական կենտրոնի հարցման արդյունքները:
Վերջերս նախագահի պաշտոնն զբաղեցրած Թրամփի դեպքում անսովոր Է նաեւ այն, որ ամերիկացիների 75 տոկոսը նրա նկատմամբ ուժեղ զգացմունքներ Է տածում: Այսպես, նրա նախագահությանը կտրականապես հավանություն չի տալիս 46 տոկոսը, իսկ լիովին հավանություն Է տալիս 17 տոկոսը:
Կտրականապես հավանություն չտալու մակարդակը ռեկորդային բարձր Է վերջին տասնամյակների համար: Բարաք Օբամայի նախագահությանը բնավ հավանություն չտված մարդկանց թիվը երբեք չի հասել 39 տոկոսի: Իսկ Ջորջ Բուշ կրտսերը Թրամփի չափ ժողովրդականություն չԷր վայելում միայն 2008 թվականի դեկտեմբերին ֆինանսական ընդգրկուն ճգնաժամի պայմաններում, երբ ԱՄՆ-ի տնտեսությունը հարյուր հազարավոր աշխատատեղեր կորցրեց:
Հարցվածների մեծամասնությունը դեմ Է արտահայտվել Թրամփի ներգաղթային հրամանագրին, որը սահմանափակում Է յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր եւ կասեցնում փախստականների ընդունման ծրագիրը: Այսպես, դեմ Է արտահայտվել ամերիկացիների 59 տոկոսը, կողմ՝ 38 տոկոսը: Հրամանագիրը չեղարկվել Է դատարանի կողմից:
Հարցումն անցկացվել Է փետրվարի 7-ից մինչեւ 12-ը, դրան մասնակցել են ԱՄՆ-ի 1126 չափահաս բնակիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
4
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет
5
В поисках Защитника Демократии



