Ցուկերբերգը խոստացել է օժանդակել գլոբալացման գործընթացին
МЕЖДУНАРОДНОЕFacebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մտադիր Է հասնել այն բանին, որ աշխարհում գլոբալացման գործընթացն ավելի ակտիվորեն ընթանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ձեռնարկատիրոջ հայտարարության մեջ, որը հրապարակված Է նրա պաշտոնական Էջում:
«Ներկայում առաջընթացի համար անհրաժեշտ Է, որ մարդկությունը միավորվի արդեն ոչ թե քաղաքների ու պետությունների մակարդակով, այլեւ որպես համաշխարհային հանրակցություն»,-նշել Է Ցուկերբերգը: Նա ասել Է, որ «Facebook-ը հանդես Է գալիս հօգուտ այն բանի, որ մարդիկ համախմբվեն, եւ ձեւավորվի համաշխարհային հանրակցություն»: Ձեռնարկատիրոջ կարծիքով, դա, մասնավորապես, թույլ կտա ավելի արդյունավետորեն պայքարել ահաբեկչության դեմ, հակազդել կլիմայի փոփոխմանը մոլորակի վրա, ինչպես նաեւ կանխել համաճարակները:
Ցուկերբերգը նաեւ նշել Է, որ ավելի վաղ «աշխարհը տարեցտարի ավելի ու ավելի փոխկապված Էր դառնում, եւ դա դրական միտում Էր համարվում»: Մինչդեռ, նրա խոսքով, վերջին ժամանակներս ի հայտ են գալիս ավելի շատ շարժումներ, որոնց մասնակիցները հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ գլոբալացման գործընթացները հետ շրջվեն:
Facebook-ն աշխարհի առաջատար սոցիալական ցանցերից մեկն Է: Նրա ամսական լսարանը գերազանցում Է 1,71 միլիարդն ամբողջ աշխարհում:
2015 թվականի փետրվարին Ցուկերբերգը հայտարարել Է, որ Facebook-ը մտադիր Է նպաստել մինչեւ 2030 թվականը Համացանցի օգտատերերի թիվը մինչեւ 5 մլրդ հասցնելուն: Այն ժամանակ նա հայտնել Էր, որ մոլորակի հեռավոր մասերում ապրող մարդկանց համար համաշխարհային սարդոստայն մուտքը կապահովվի Aquila անօդաչուների, ինչպես նաեւ ընկերության այլ մշակումների օգնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
2
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
3
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



