Հայտնի է ամենասիրված գույնն աշխարհում
ЛАЙФՀարցման արդյունքում, որն իրականացրել է YouGov ծառայությունը, պարզվել է, որ ամենատարածված գույնն աշխարհում երկնագույնն է: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` հարցմանը մասնակցել են 10 երկրի բնակիչներ` Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից, Հոնկոնգից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից և Ինդոնեզիայից: Միևնույն ժամանակ չի նշվում, թե ինչ հիմունքով են կազմակերպիչներն ընտրել մասնակից երկրները:
Երկնագույնը նախընտրողների ամենամեծ թիվը (33 տոկոս) գրանցվել է Մեծ Բրիտանիայում, ամենից քիչ` Ինդոնեզիայում (23 տոկոս): Նշվում է, որ յուրաքանչյուր երկրում, որտեղ մարդիկ նախապատվությունը տվել են երկնագույնին, այդ ցուցանիշը 8 տոկոսով գերազանցել է բոլոր մյուս գույները նախընտրողների ցուցանիշին:
Աղբյուրը՝ Slaq.am
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



