Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Երիտասարդ մնալու բանաձևը սերն է՝ իր բոլոր դրսևորումներով. Մարիամ Դավթյան

ФОТО

Life.panorama.am-ի զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիամ Դավթյանը, ում հեռուստադիտողը վերջին շրջանում տեսնում է «Հատուկ բաժին» բազմազերիանոց հեռուստաֆիլմում:

-Ինչպես արդեն հայտնի է՝ «Հատուկ բաժինը»-ը կրկին եթերում է: Առաջին հաջող փորձիցհետո, հետաքրքիր է՝ ի՞նչ է սպասվում երկրորդ եթերաշրջանում:
 

- Երկրորդ եթերաշրջանը, ինչպես և առաջինը, բաղկացած է 8 պատմությունից, բայց դրան զուգահեռ ընթանում է մեկ ուրիշ թեմա, որով և ավարտվեց առաջին եթերաշրջանը` Առնո Ղազարյանի աղջկա առեւանգումը: Երկրորդ եթերաշրջանում երկու պատմությունների զուգահեռ ընթացքը և զարգացումը առավել հետաքրքիր կդիտվի:
 

-Մարիամ, կարծես թե, Ձեզ այնքան էլ հաճախ չենք տեսնում հեռուստասերիալներում: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ առաջարկների պակասի, թե Ձեր սկզբունքների հետ:

- Քանի որ աշխատում եմ նաև թատրոնում եւ վերջին տարիների ընթացքում զբաղվածությունս խիտ էր, բացի այդ էլ զուգահեռ նկարահանվում էի «Հատուկ Բաժին» բազմասերիանոց ֆիլմում, այդ պատճառով էլ հաճախակի չեմ երևացել հեռուստաեթերում: Գուցե կրկնվեմ, բայց նպատակը հաճախ երեւալը չէ... Այնուամենայնիվ, այս պահին համեմատաբար ազատ եմ և սիրով կընդունեմ հետաքրքիր գործնական առաջարկներ:



-Դերասանի համար կան կերպարներ, որոնք խիստ ժամանակային են, ու եթե չորսալճիշտ ժամանակը, կկորցնեք դրա հնարավորությունը: Հետաքրքիր է՝ կա՞ն կերպարներ, որոնք չեք հասցրել խաղալ, բայց շատ եք ցանկացել, նաեւ, որոնց մասին դեռ երազումեք՝ ապագայի համար:

- Այո, կան կերպարներ, որոնք ինձ հետաքրքրել են եւ ես որոշ ժամանակ ապրել եմ դրանցով, կամ էլ խթան են հանդիսացել մի ուրիշ կերպար մարմնավորելիս:
Բայց ես հավատում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ ժամանակին է, որովհետեւ ես խաղում եմ այն կերպարները, որոնք իմ սրտի, հոգու ու մտքի կուտակվածից են բխում:
Թեև ժամանակին Ջուլիետ չեմ խաղացել, բայց չեմ ափսոսում:

-Կխնդրեմ մի փոքր պատմեք նաեւ այս շրջանի թատրոնի գործունեության մասին: Ձերմասնակցությամբ ի՞նչ նոր ներկայացումներ են սպասվում թատրոնասերհասարակությանը:

- Փետրվարի 7-ին եւ 8-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հ. Բեգլարյանի «Արծվաբույն» ներկայացման առաջնախաղը: Բեմադրության ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է: Ներկայացումը նվիրած է արցախյան ազատամարտին, մեր զինվորներին, հերոսներին, մայրերին...
Այս ներկայացման մեջ մարմնավորում եմ Սոնայի` ռադիոլրագրող մի կնոջ կերպար, որը հայտնվում է Արցախի սահմանամերձ գյուղում: Իրադարձությունները այնպես են ընթանում, որ այդ մի քանի օրը բեկումնային են դառնում կերպարի համար: Առաջնախաղը շատ հաջող անցավ, արձագանքները բավականին դրական են: Այնպես որ` թատերասեր հանդիսատես, համեցեք:



-Մարիամ, ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են թատրոն այցելողները, ծափահարություններից դակարելի՞ է հասկանալ:

- Այսօր թատրոն այցելողները շատ տարբեր են: Նրանց թվում կան եւ հին թատերասերներ, եւ նոր, եւ երիտասարդներ, որոնք, ի ուրախություն, ձգտում են դեպի արվեստ: Կա եւ միջին տարիքի հանդիսատես, ովքեր դեռ հավատում են հայ թատրոնի զարթոնքին: Հանդիսատեսը ձեւավորման փուլում է. ըստ այդմ՝ ծափահարություններն էլ:

-Մարիամ, գիտեմ, որ մի քանի մասնագիտություն ունեք, ի վերջո, ինչպե՞ս կանգ առաքդերասանական արվեստի վրա:

- Մինչ ուրիշ մասնագիտություն սովորելը, ես վաղուց արդեն իմ ընտրությունն արել եմ, դեռ պատանեկան հասակից` ծառայել թատրոնին: Որոշ հանգամաքների բերումով, ձեռք բերեցի գրաֆիկ դիզայների մասնագիտությունը, հետագայում գիտելիքներս ընդլայնեցի, սովորելով վեբ դիզայն, եւ մի քանի տարի շարունակ աշխատել եմ այդ ոլորտում: Բնականաբար, այդ տարիներին ավելի քիչ էի խաղում` թե թատրոնում, թե կինոյում: Բայց, երբ հնարավորություն ունեցա ամբողջովին վերադարնալ իմ սիրած գործին, դադարեցրեցի իմ գործնեությունը այդ ոլորտում: Հիմա ես երջանիկ մարդ եմ, որովհետև անում եմ այն, ինչ սիրում եմ:

-Ձեր մասին տեղեկությունները շատ քիչ են, կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Ունեմ հրաշալի դուստր, նա եւս ունի մի հրաշալի դստրիկ...

-Մարիամ, շատերի համար անակնկալ կլինի այս փաստը, որ արդեն տատիկ եք: Ո՞րն է երիտասարդ մնալու Ձեր բանաձեւը:

-         Սերն՝ իր բոլոր դրսեւորումներով:

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай