Արեւելյան մարտարվեստների վարպետը Թրամփի ամուր ձեռքսեղմման դեմ հնարք Է ցուցադրել
МЕЖДУНАРОДНОЕՋիու-ջիստուի գծով սեւ գոտու մրցանակակիրը պատմել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամուր ձեռքսեղմման դեմ հատուկ հնարքի մասին: Տեսահոլովակը հրապարակված Է Relson Gracie Jiu-Jitsu Academy-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսագրության մեջ արեւելյան մարտարվեստների վարպետը ցուցադրում Է «Սագի պարանոց» հնարքը, որը, նրա խոսքով՝ հարկ Է գործադրել Թրամփի հետ ձեռքսեղմման ժամանակ: «Ես ոչ մեկին կոչ չեմ անում դա անել նախագահի հետ»,- նշում Է նա տեսահոլովակի սկզբում:
Ամուր ձեռքսեղմումը, որի ժամանակ երիտասարդության տարիներին բեյսբոլ խաղացած եւ զինվորական ակադեմիան ավարտած Թրամփը մարդուն ձգում Է դեպի իրեն, բազմաթիվ կատակների եւ ծաղրանմանումների առիթ Է դարձել: Միացյալ Նահանգների նախագահի ձեռքերի ուժն իրենց վրա զգացել են այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեն եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



