Զեյթունի ձեթը բնական իբուպրոֆեն է
ФОТОԱմերիկացի գիտնականները պարզել են, որ ձիթապտղի յուղի բաղադրիչներից մեկը մարդու օրգանիզմի վրա ունեցած հակաբորբոքային ազդեցություններով շատ նման է իբուպրոֆենին: Այդ բաղադրիչը ստացել է օլեոկանտալ անվանումը եւ կարող է պահպանել օրգանիզմը շատ հիվանդություններից, նույնիսկ այնպիսիներից, ինչպիսիք են` սիրտ-անոթային, ուռուցքային եւ Ալցհեյմերի հիվանդությունները: Եվրոպական 5 երկրներից 182 մարդու շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ օրվա մեջ շատ քիչ քանակությամբ զեյթունի ձեթ ընդունելը իջեցնում է օրգանիզմում բջջային մուտացիաներն ու վնասվածքները, որ ընդունակ են առաջացնելու ուռուցքային հիվանդությունների:
Թե ձիթենու պտուղները, թե ձեթը շատ օգտակար են աղեստամոքսային տրակտի աշխատանքին: Կարեւոր չէ՝ գերադասում եք օգտագործել կանա՞չ, թե՞ սեւ ձիթապտուղ, միեւնույն է, երկուսն էլ պարունակում են մեծ քանակությամբ երկաթ: Աղցանի մեջ խորհուրդ է տրվում այն օգտագործել կամ երկու մասի բաժանած, կամ ամբողջական:
Շատ օգտակար է սննդի մեջ օգտագործել ձիթապտղի ձեթի պարունակությամբ հաց կամ այն, ինչ տապակում եք, պատրաստել զեյթունի ձեթով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: