«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյան. Թիմն արդեն ունի իր ձեռագիրը
СПОРТ«Բանանցի» գլխավոր մարզիչ Աթուր Ոսկանյանը խոսել է թիմի նախապատրաստական ընթացքի, համալրումների, ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակի մասին:
- Ինչպե՞ս է ընթանում ուսումնամարզական հավաքը: Որքանո՞վ է Ձեզ դուր գալիս տիրող մթնոլորտն ու տղաների տրամադրվածությունը:
- Շատ լավ է: Ե՛վ եղանակային պայմանները և խոտածածկը շատ լավն են: Թիմում շատ լավ մթնոլորտ է: Արդեն երեք ստուգողական խաղ ենք անցկացրել և ինչպես պլանավորել էինք առաջին խաղն անցկացրեցինք երկու տարբեր կազմերով, իսկ հաջորդ խաղերում արդեն տարբեր կազմերն անցկացրեցին ամբողջակն հանդիպումներ: Վերջին խաղերում գրեթե բոլոր ֆուտբոլիստներն 90 րոպե խաղացին և ֆուտբոլիստների ֆիզիկական ու ֆունկցիոնալ վիճակը բավարար է: Ունենք դեռ երկու խաղ և կբարելավենք դեռևս: Ընդհանուր առմամբ թիմն ունի ձեռագիր, յուրաքանչյուր խաղացող գիտի, թե ինչ պետք է անի խաղադաշտում: Երկու խաղում կաշխատենք պահպանել դա, հետո Երևանում կայանալիք «Արմավիրի» դեմ խաղում արդեն թիմը 100 տոկոսով պատրաստ կլինի առաջնությանը:
- Այս հավաքից թիմին միացավ դարպասապահ Արամ Հայրապետյանը: Ի՞նչ կասեք նրա մասին: Շատերն են հիմա հարցնում, թե ով է լինելու հիմնական դարպասապահը:
- Արամ Հայրապետյանին ես ճանաչում եմ: Երբ «Բանանցում» աշխատում էի որպես գլխավոր մարզչի օգնական, Արամ Հայրապետյանը խաղացել է: Որպես մարդ և որպես դարպասապահ ես նրան շատ եմ հավանում, նա միշտ ապացուցել է, որ պրոֆեսիոնալ է և դրա համար էլ հրավիրել ենք: Մնացածը կախված է նրանցից: Ինչպես մյուս դիրքերում, այնպես էլ դարպասապահի դիրքում ունենք մրցակցություն: Փառք Աստծո, մենք ունենք լավ դարպասապահներ և լավ է ունենք մրցակցություն և նրանք կուժեղացնեն միմյանց: