Օբաման 12-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ նախագահների վարկանիշում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 12-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ նախագահների վարկանիշում։ Արդյունքները հրապարակել է վարկանիշը կազմած C-SPAN հեռուստաալիքը, փոխանցում է Lenta կայքը։
Նրա տվյալներով ամենից բարձր են գնահատվել Օբամայի ձեռքբերումները տնտեսական կարգավորման ոլորտում (ութերորդ տեղ), ամենավատը նա իրեն դրսեւորել է միջազգային գործերով (24-րդ տեղ) ու Կոնգրեսի հետ հարաբերություններում (39-րդ տեղ)։
Վարկանիշի առաջին տեղում Աբրահամ Լինքոլնն է, երկրորդում՝ Ջորջ Վաշինգթոնը, երրորդում՝ Ֆրանքլին Ռուզվելտը։ Իսկ վերջին տեղում ՝ Ջեյմս Բյուքենենը, Էնդրյու Ջոնսոնն ու Ֆրանքլին Փիրսը։
Վարկանիշը կազմել են 91 պատմաբանների ու ԱՄՆ առաջատար համալսարանների այլ մասնագետների մասնակցությամբ։ Նրանք գնահատել են նախագահին տասը բալանոց սանդղակով։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



