Եվրոպայի լիգա. Իբրահիմովիչը երկրորդն է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում
СПОРТՍտամբուլի «Բեշիկթաշի» թուրք հարձակվող Չենկ Տոսունն ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ: 25-ամյա Տոսունը ստացել է ձայների 71 տոկոսը եւ առաջ անցել «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչից, որի հեթ-տրիկի շնորհիվ անգլիական ակումբը 3:0 հաշվով հաղթել էր ֆրանսիական «Սենթ Էթյենին»: 35-ամյա Իբրահիմովիչը հավաքել է 18 տոկոս ձայն:
Իսրայելի «Հապոել Բեր Շեւայի» դեմ խաղում Չենկ Տոսունը 1:1 հաշվի ժամանակ առաջ էր մղել թուրքական ակումբին, որը հաղթել էր 3:1 հաշվով:
Լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում էին նաեւ Էդին Ջեկոն («Ռոմա», 8 տոկոս) եւ Ալեքսանդր Լակազեթը («Լիոն», 3 տոկոս):
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



