Է. Նալբանդյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը
ПОЛИТИКАՄյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։
Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։
Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրել է նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ ունեցած հանդիպումը։
Երկուստեք կարևորվել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



