«Ծամոնի պես կպել էին ու ամեն կերպ փորձում էին հասնել նրան, որ թիմը չխաղա». Արցախի ՈՒՀԱ-ի թիմի ղեկավարը՝ ադրբեջանական հիստերիայի մասին
ФОТОBlogNews.am-ը գրում է
Արդեն մի քանի օր է՝ հայկական համացանցը ցնծում, իսկ ադրբեջանականը՝ հիստերիայի ամենավերջին դրսևորումներով քննարկում է Արցախի ՈՒՀԱ-ի թիմի հաղթանակը Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի լիգաների փառատոնում: Թիմի հաջողությունների, մեր «նյարդային» հարևանների ու տղաների անելիքների մասին BlogNews.am-ը զրուցել է թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ.
«Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի լիգաների փառատոնին մասնակցում էր 150-ից ավելի թիմ, որոնք ցանկություն ունեն խաղալ տարբեր մակարդակի լիգաներում: Կոնկրետ մեր թիմը ձգտում է խաղալ տվյալ փառատոնի ամենաբարձր՝ կենտրոնական լիգայում, որը կոչվում է «Մոսկվայի լիգա»:
Մեր այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ նախորդ տարիներին «С хлебом и солью-Степанакерт» անվամբ հանդես եկող թիմն այս անգամ անվանափոխվեց ու «Свадьба в горах» դարձավ, թիմի ղեկավարն այսպես մեկնաբանեց. «Մեր թիմի ստեղծման առաջին իսկ օրից ադրբեջանական հիստերիան առաջնահերթ ուղղված էր հենց թիմի անվանմանը: Մրցույթի կազմակերպիչները թեև ուշադրություն չէին դարձնում այս հանգամանքին, ամեն դեպքում լարվածությունն առաջին հերթին տհաճ էր հենց թիմի համար, երբ անընդհատ մեր հասցեին կարդում էինք «сепаратисты из Карабаха» ու նմանատիպ շատ այլ հայտարարություններ: Թիմի վրա լրացուցիչ, ոչ դրական առումով ուշադրություն էին գրավում նաև ադրբեջանցիների՝ ՈՒՀԱ-ի ղեկավարությանը ուղղված բազմաթիվ բողոք-նամակները: Ու ամեն անգամ որոշակի բացատրական աշխատանք էինք տանում, մինչև որ բոլորին հասկացնում էինք, որ սա ոչ մի առնչություն չունի մրցույթի բովանդակության հետ:
Շարունակությունը՝ այստեղ