Գիտնականներ. Առավոտյան շուտ արթնացող մարդիկ կեսգիշերից հետո խաբելու միտո՞ւմ ունեն
ФОТОԻնչպես տեղեկացնում է theatlantic.com-ը, վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ մարդու էթիկան եւ քրոնոտիպը՝ այս կամ այն ժամերին քնելու եւ արթնանալու հակումը միմյանցից որոշակի կախվածության մեջ են գտնվում՝ օրվա «ազնիվ» ժամերի առումով: Այլ կերպ ասած՝ մարդիկ հակված են խաբելու այն ժամերին, երբ սովորաբար նախընտրում են քնած լինել: Այս եզրահանգումը հակասում է այն նախապաշարմունքը, թե իբր երեկոյան ուշ քնող մարդիկ ինչ-որ առումներով անազնիվ են:
Գիտնականների անցկացրած հետազոտության 200 մասնակիցներին տարբեր փորձություններ են առաջարկվել՝ այս մարդկանց միջեւ որոշակի հավասարություն դնող վարկածին հաստատում գտնելու համար: Մաթեմատիկայի քննություն հանձնած 48 ուսանողների հարցրել են արդյունքների մասին՝ խոստանալով ճիշտ պատասխանի դիմաց 50 ցենտ վճարել: Եւս 142՝ օնլայն խաղերի մասնակիցների խնդրել են նետված զառի արդյունքը հայտնել՝ խոստանալով նույնչափ փոքրիկ նվերներ մատուցել:
Պարզվեց՝ արտույտները հիմնականում ստում էին գիշերվա ժամերին, իսկ բվերը՝ առավոտյան։
Հետազոտության հեղինակները վստահ են, որ այս ստացված արդյունքը հատկապես գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց կարող է պետք գալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: