Ալվես. Եթե կա թիմ, որը կարող է չեզոքացնել 4 գոլի տարբերությունը, դա Բարսելոնան է
СПОРТԹուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը հավատում է, որ կատալոնական «Բարսելոնան» կկարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
1/8 եզրափակչի առաջին խաղում բրազիլացու նախկին թիմը 0:4 հաշվով պարտվել է ֆրանսիական ՊՍԺ-ին:
«Շատ բարդ կլինի վերադառնալ խաղին: Նրա համար չէ, որ «Բարսելոնան» ի վիճակի չէ, պարզապես մրցակիցը չափազանց ուժեղ է: Նրանք ճնշում են, պրեսինգի ենթարկում, թույլ չեն տալիս խաղալ:
Միշտ էլ ցանկանում եմ, որ «Բարսելոնան» խաղա այնպես, ինչպես կարողանում է: Ֆուտբոլում ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Եթե կա թիմ, որը կարող է չեզոքացնել 4 գոլի տարբերությունը, ապա դա կատալոնական մեքենան է»,- Ալվեսի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



