Մոուրինյու. Շուտով Պոգբան կդադարի լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան շուտով կդադարի լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը:
«Կարծում եմ, որ մի քանի տարուց այս տրանսֆերն էժան կթվա: Պետք է ընդունել, որ քիչ ակումբներ են հասկանում, թե ինչ է լինելու մոտ ապագայում: Մի քանի տարի առաջ 25 մլն ֆունտ վճարում էին ֆենոմենալ խաղացողի համար, իսկ այժմ այդքան արժեք ունի երիտասարդ ֆուտբոլիստը:
Այժմ, եթե ցանկանում եք գնել 20-ամյա երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստի, ապա նրա համար վճարում եք ինչպես կայացած աստղի: Կարծում եմ, որ ամռանը Պոլը կդադարի լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է «FourFourTwo»-ն:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



