Արմավիրում ԴԱՀԿ պետը իր ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջը
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզում, փետրվարի 18-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 21:10-ի սահմաններում Արմավիր քաղաքում՝ Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում, BYD մակնիշի 117 ԼՍ 67 համարանիշի (վարորդ 54-ամյա Սպարտակ Ս.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա Էսթեր Ս.-ն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Արմավիր բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հետազոտելով վրաերթի ենթարկվածին՝ հայտնել են, որ նա վնասվածքներ չի ստացել, պարզապես գտնվում է շոկային վիճակում: Մի քանի ժամ անց Էսթեր Ս.-ն տուն է գնացել:
Աղբյուրի տվյալներով, վարորդ Սպարտակ Ս.-ն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքում՝ որպես պետ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



