Խոշոր վթար Երեւանում. Toyota-ով նախ բախվել է արգելապատնեշին, ապա սյանը. կան վիրավորներ (ֆոտո)
ОБЩЕСТВОԵրեւանում, այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության N զորամասի մոտ, Toyota Altezza մակնիշի 23 ZZ 369 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 26-ամյա Արթուր Ք.) նախ բախվել է ճանապարհի երթեւեկելի գոտիները իրարից բաժանող բետոնե արգելապատնեշներին, այնուհետեւ գովազդային վահանակի սյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 ուղեւոր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Աղբյուրի փոխանցմամբ, մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցները, վարորդն իր ընկերների հետ փորձում էր վթարի վայրից հեռացնել ավտոմեքենան, անգամ մեքենան բարձել էին քարշակի վրա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



