Կիմ Չեն Նամի վրա հարձակման կադրերը հայտնվել են Համացանցում
МЕЖДУНАРОДНОЕՄալայզիայի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման կադրերը հրապարակվել են YouTube-ում: Տեսագրության մեջ կարելի Է տեսնել, որ թիկունքից տղամարդուն, ենթադրաբար, Կիմ Չեն Նամին Է մոտենում մի կին, բռնում Է նրա գլխից, մի քանի վայրկյան պահում եւ հեռանում այլ ուղղությամբ:
Դրանց հետո տուժածը մոտենում Է անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ ցույց տալով իր դեմքը, որոնք նրա հետ միասին գնում են բուժկետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կիմ Չեն Նամի դեմ մահափորձը տեղի Է ունեցել փետրվարի 13-ին Մալայզիայում, որտեղից նա պետք Է մեկներ իր ընտանիքի մոտ՝ Մակաո: Տարբեր վարկածներով՝ Կիմ Չեն Նամին կարող Էին վիրավորել թունավորված ասեղներով, նրա վրա թունավոր հեղուկ շփել կամ դեմքին ինչ-որ նյութով թրջած տամպոն քսել:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման Է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



