Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Տղաներ, որ ելան մարտի». Արման Լազգիյանի երազանքն է երկար զրուցել երգիչ Արթուր Մեսչյանի հետ

ОБЩЕСТВО

 «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Արման Լազգիյանի և նրա սխրանքի պատմությունը։ 

Արման Լազգիյանը ինքնուրույն, նպատակասլաց, աշխատասեր և հասուն մտածելակերպով 20-ամյա երիտասարդ է։ Նրան այդպիսին դեռ մանկուց են դաստիարակել իր ծնողները։ Ինչպես հենց հարցազրույցի սկզբից և ընթացքում հասկացա, նաև բարի սրտով:
«Շատ փոքր տարիքից հայրս էլ, մայրս էլ ինձ դաստիարակել են որպես ինքնուրույն մարդ։ Ես 12 տարեկանից աշխատել եմ ու իմ առօրյա ծախսերը հոգացել եմ կատարածս աշխատանքի շնորհիվ։ Ծնողներիս կողմից, իհարկե, շատ-շատ է եղել օգնություն, որն ինձ համար անգնահատելի է, բայց հիմնականում անգամ իմ ուսման վարձը իմ աշխատանքի շնորհիվ եմ տվել։ Աշխատել եմ հորս մոտ, նա իմ տնօրենն է եղել։ Սկզբում սկսել եմ ամենացածր աշխատանքից, ապա տարիներ անց՝ գործին հմտանալուց հետո, դարձել եմ ձկնաբույծ»,- նշում է Արմանն ու հավելում, որ այդ աշխատանքը իր համար եղել է որպես հոբբի։  


Մեր պատմության հերոսը, չնայած իր կատարած աշխատանքին, ստացել է այլ կրթություն՝ սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանում ատամնաբուժական ֆակուլտետում։ Մինչև համալսարան ընդունվելը ուսանել է քոլեջում՝ ատամնատեխնիկի մասնագիտությամբ։ «Հայբուսակ»-ի երրորդ կուրսն ավարտել է, պետք է փոխադրվեր հաջորդ կուրս, զորակոչվել է բանակ։ 

«Մտադիր էի բանակից հետո շարունակել ուսումս՝ ավարտել չորրորդ կուրսը, մագիստրատուրա ընդունվել, բայց չկարողացա իրականացնել այդ ամենը, քանի որ բանակում վիրավորվեցի»,- պատմեց Արմանը։ 
Նպատակները բարձրաձայնելիս Արմանն ասաց, որ բանակից հետո դրանք, իհարկե, փոխվել են, բայց հիմա ավելի հասունացել են, ինքն էլ սկսել է խելացի մտածել։ Այդ ամենի վրա իր ազդեցությունն է ունեցել իր վիրավորումը քառօրյա պատերազմում և, հատկապես, բուժման նպատակով Գերմանիայում հայտնվելը։ 

«Մինչև բանակ գնալը նպատակս էր շարունակել ուսումս, աշխատել և ապրել առանձին։ Հիմա ինձ համար առաջնահերթ նպատակ է լավ և որակյալ բուժում ստանալը։ Ներկա պահին ամենակարևորն ինձ համար դա է՝ շուտ ոտքի կանգնել։ Դրանք դեռ ամենափոքր մասն են կազմում նպատակներիս, եթե բոլորը թվարկեմ, շատ երկար կստացվի»։ 

Արման Լազգիյանը սիրում է ֆիլմեր դիտել, ինչպես նաև նկարել է շատ սիրում։ Հիմնականում դիմանկարներ է նկարել, բայց նաև այն ամենը, ինչն իրեն դուր է եկել։ Այժմ չի նկարում։ 


Ամեն կերպ փորձում էի շրջանցել քառօրյա պատերազմի մասին հարցերս ու անընդհատ նոր հարցեր էի մտածում, օրինակ՝ ինչ երազանքներ ունի, արդյո՞ք սպորտով զբաղվել է։ Ինքն էլ համբերատար ու պատասխանատվությամբ բոլոր հարցերիս պատասխանում էր։ Ասաց, որ սպորտով չի զբաղվել, քանի որ այդքան էլ շատ ժամանակ չի ունեցել, բայց շատ է մարզվել, որպեսզի լավ մարզավիճակում լինի։ 
Ինչպես նպատակները, երազանքները նույնպես փոխվել են, ասում է՝ մինչև բ անակ գնալը բացարձակապես այլ են եղել, հիմա ուրիշ են։ 
«Այժմ ինձ համար մի երազանք է անիրականանալի, որը հույս ունեմ Հայաստան գալուս պես կկարողանամ ի կատար ածել։ Ես առաջին անգամ Արթուր Մեսչյանի համերգին եղել եմ 9 տարեկանում ու այդ պահից ի վեր երազել եմ նրան հանդիպել, բայց, որպեսզի ուղղակի նստենք և միմյանց հետ երկար, շատ երկար զրուցենք։ Նա որպես մարդ ինձ համար շատ հետաքրքիր է, նրա մտածելակերպը արտահայտվում է իր երգերում, բայց կցանկանայի անձամբ խոսել նրա հետ։ Երբ Երևանում էի՝ հիվանդանոցում, նա ինձ այցելել է, բայց ես չէի կարողանում խ ոսել»,- ասաց Լազգիյանն ու այդ ժամանակ հասկացա, որ փախչելու տեղ այլևս չունեմ, հարցերս կարծես սպառվեցին։

Պետք է սկսեի քառօրյայից խոսել։ 
Չգիտեմ, թե ինչու էի խուսափում այդ հարցերից։ Երևի այդ պահին մտածում էի, որ իր համար դժվար կլինի այսքան ամիս անց նորից վերհիշել այդ ամենը, բայց, այնուամենայնիվ, պետք էր սկսել։ Հավաքեցի ինձ ու նախ խնդրեցի, որպեսզի ասի, թե որտեղ է անցկացրել ուսումնական ծառայությունը և կոչումով ով է եղել։ Ասաց՝ սկզբում ծառայել է Մատաղիսի ուսումնական գումարտակում, հետո ուղարկել են սերժանտական դասընթացների։ Դասերից հետո զորամասի հրամանատարական կազմը որոշել էր նրան թողնել հենց ուսումնական գումարտակում, որպես սերժանտ։ «Բայց ես իմ երեք ընկերների հետ՝ Նարեկ Սերոբյանի, Արթուր Սուքիասյանի, Գառնիկ Գասպարյանի շատ վաղուց որոշել ու դիմում էինք գրել, որ պետք է գնանք և Թալիշում՝ դիրքերում ծառայենք։ Դիմումը գրել էինք, քանի որ չորսս էլ ուզում էինք ծառայել Արթուր Դարբինյանի հրամանատարության տակ, քանի որ նրա մասին շատ-շատ էինք լսել։ Թալիշ գյուղը պահել է հենց Դարբինյանը։ Իհարկե, կռվել են բոլոր զինվորները, բայց եթե նա ճիշտ չկողմնորոշվեր, համապատասխան հրամանները չտար, իմ կարծիքով թուրքերը հետ չէին շպրտվի, և մենք չէինք հաղթի։ Կոչումով եղել եմ կրտսեր սերժանտ, դիրք ի ավագ»,-նշեց նա։ 


Ապրիլի 1-ի առավոտյան ժամը 11-ի սահմաններում հերթափոխը իրականացրել են և իջել իրենց գումարտակ։ Պետք է հանգստանային, հետո նորից բարձրանային դիրքեր։ Իջնելուն պես՝ ցերեկը Արմանն ընդունել է հսկիչ անցագրային կետի (ՀԱԿ) հերթապահությունը իր երկու օրապահների հետ։ 

«Գիշերը 2:15-2:20 եղել եմ ՀԱԿ-ում: Այդ ժամին կապավորի հետ դիրքերից կապ են հաստատում ու ասում են, որ բացահայտ հարձակում է իրականացվում թշնամու կողմից։ Միանգամից մի քանի դիրքից զանգում էին, ընդամենը րոպեների տարբերությամբ։ Մեր կապավորը շատ խելացի ու ճիշտ էր գործում՝ թե՛ գումարտակի հրամանատար Արթուր Դարբինյանին հայտնելու առումով, թե՛ մնացած իր բոլոր քայլերը շատ մանրամասն մտածված էին»,- նշեց Արմանը։ 
2:30-ի սահմաններում գյուղն ու իրենց գումարտակը սկսել է ռմբակոծվել։ Նա մինչև առավոտյան ժամը ինը կապավորի հետ եղել է հսկիչ անցագրային կ ետում, որովհետև գումարտակն անընդհատ ռմբակոծվում էր ու շատ վտանգավոր էր դուրս գալը: Բացի դրանից, եթե  նրանք գնային, դիրքերի հետ կապը կընդհատվեր։ Մնացել են այդ փոքր սենյակում ու առավոտյան մոտավորապես ժամը 9-ի սահմաններում մոտ 10 րոպե դադար է եղել և այդ ընթացքում հասցրել են միանալ զինվորներին։ Այդ ժամանակ գումարտակի հրամանատարն էլ հրաման է տվել, որ ամեն ինչ թողնեն և բարձրանան դիրքեր։ Արդեն բավականին վտանգավոր է դարձել այնտեղ մնալը։ 

«Դիրքերում եղել եմ ընկերներիս կողքին, որոնցից մեկն էլ Շանթ Ղազարյանն է։ Ժամը 14:30-ից մեր հերոս հրամանատարի՝ Արթուր Դարբինյանի հրամանով բարձրացել ենք ու զբաղեցրել մեր տեղերը։ Սկզբում եղել ենք գյուղի մոտակայքում, հնարավոր չէր անմիջապես դիրքեր բարձրանալ։ Այդ գիշեր գյուղը հսկելով մնացել ենք այդ տարածքում։ Առավոտյան իմ վաշտի հետ բարձրացել եմ դիրքեր ու սկսել ենք ազատագրել ու պահպանել մեր դիրքերն ու տարածքները»,- պատմում է Արմանը։ 
Նա վիրավորվել է, այսպես կոչված, հրադադարի ժամանակ՝ ապրիլի 7-ին։ Նա ստացել է հրազենային վիրավորու մ՝ գնդակը կոկորդից մտել է և ողնաշարից դուրս եկել։ Մարմինն անզգայացել է, բայց ձեռքերը, գլուխն ու կրծքավանդակը զգում է, դրանից ներքև ոչինչ չի զգում։ 
Բուժում ստացել է հենց առաջին օրվանից, երբ իրեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ «Մինչև հիմա էլ կա աջակցություն, հատկապես Անահիտ Բախշյանի կողմից։ Որպես ծնող՝ նա իմ կողքին է և ես նրանից անչափ շնորհակալ եմ։ Չնայած ես Գերմանիայում եմ, բայց մենք մինչ այսօր կապ ենք պաշտպանում միմյանց հետ»։ 
Արմանին, հատկապես Գերմանիայում գտնվելու ժամանակ, բուժման ընթացքում շատ մեծ ւժ է տվել ընկերը՝ Շանթ Ղազարյանը (նույնպես քառօրյայի մասնակից)։ «Ես չեմ ուզում դա դիտվի այնպես, որ նա իմ ընկերն է, այդ պատճառով եմ այսպես արտահայտվում, ուղղակի հիմա խոսում եմ որպես մարդ, ում ճանաչել եմ ապրիլյան պատերազմից առաջ և ժամանակ։ Իր խոսքերով, քայլերով, արարքներով, հերոսություններ անելով կռվի ժամանակ նա անընդհատ իրենով հպարտանալու առիթ էր տալիս։ Քառօրյա պատերազմից հետո հպարտությունս կրկնապատկվել է։ Ես շատ եմ հպարտանում, որ ունեմ իմ կողքին այդպիսի ընկեր և մեր ազգն էլ այդպիսի զավակ ունի։ Շանթի վիրավորումը խոսում է իր ընկերսիրության, համարձակության և հայրենիքին նվիրվածության մասին»,-պատմում է Արմանը։ 


Խոսելով քառօրյա պատերազմում դրսևորած հերոսության մասին, Արմանն անպայման ցանկացավ շեշտել և ընդգծել անմահ հերոս Քյարամ Սլոյանի սխրանքը։ 

«Ես անձամբ չեմ ճանաչել նրան, բայց հաստատ ավելի շատ եմ տեղեկացված, քան մնացած մարդիկ, ովքեր չեն եղել դիրքերում և այդ իրավիճակում։ Գիտեմ, թե նա որքան քաջաբար է կռվել և պայքարել։ Նա ինձ համար թիվ մեկ հերոսն է։ Ես հանգիստ կարող եմ նրա անունը նշել Մոնթեի, Դուշման Վարդանի նման անձանց կողքին։ Իմ կարծիքով՝ հերոս բառն արդեն շատ է հնչում ամեն տեղ ու բոլորի համար, այն կորցրել իր իմաստը»,- ինչ խոսք ճիշտ դիտարկում էր անում, բայց միևնույն ժամանակ էլ, մտածում էի, իսկ ինչպես ճիշտ տարբերակել իրական և ինքնակոչ հերոսներին: «Գուցե շատերը ճիշտ չհաս կանան իմ ասածը, բայց, այնուամենայնիվ, իմ կարծիքով համար մեկ հերոսը Քյարամն է։ Նրա մասին շատ քիչ է հիմա խոսվում, շատ քիչ տեղերում եմ կարդացել  նրա անունը ու մեծ ափսոսանք եմ ապրում»,-նշում է Արմանն ու հավելում, որ ինքն իրեն հերոս չի համարում, քանի որ միանգամայն այլ կերպ է ընկալում այդ բառի իմաստը։ 

Արմանը համոզված է՝ իրեն փրկել է հավատն առ Աստված։  «Երբ դիրքերը գրավել էին ու մենք նորից հետ էինք վերցրել, թշնամին շատ էր ավերել դիրքերում կառուցված փոքրիկ մատուռներն ու այլ սրբավայրեր»։ Անգամ այդ անտանելի բարդ իրավիճակներում, ռմբակոծության տակ, բոլորը՝ լինեին սպաներ, թե ուղղակի շարքային զինծառայողներ, առաջինը, որ արել են ամեն դիրք բարձրանալիս, կարգի են բերել սրբավայրերը։ 
Փետրվարի 20-ն Արման Լազգիյանի ծննդյան օրն է։

«Արմենպրես»-ի խմբագրակազմը շնորհավորում է Արման Լազգիյանին, մաղթում շուտափույթ ապաքինում, նպատակների իրականացում:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами