Ֆրանսիայի օդուժն առաջին անգամ հարվածել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի ռազմական օդուժը հարվածներ է հասցրել «Իսլամական պետության»` Սիրիայում տեղակայված դիրքերի ուղղությամբ:Արմենպրես-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Ռոյտեր» գործակալությունը` վկայակոչելով Ելիսեյան պալատը:
Անցած շաբաթ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիան հայտարարել էր, որ Ֆրանսիայի ռազմական օդուժը Սիրիայում տեղակայված ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածքներ կսկսի հասցնել մոտակա շաբաթվա ընթացքում: Ավելի վաղ նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Ֆրանսիայի կողմից ԻՊ-ի դիրքերին հարվածելը դառնում է անհրաժեշտություն:
Սիրիայում 2011թ. մարտից շարունակվում են զինված բախումները, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, մահացել է ավելի քան 220 հազար մարդ:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



