Ուշադրություն` տղամարդկանց. Տղամարդկանց ճաղատանալու գաղտնիքը
ФОТОԳիտնականներին հաջողվել է պարզել տղամարդկանց ճաղատանալու գաղտնիքը: Նրանք հետազոտության ընթացքում պարզել են, որ տղամարդկանց մոտ ճաղատանալու վտանգ է հիմնականում նկատվում այն դեպքերում, երբ մազային սոխուկի բջջիջների սպիտակուցային պրոստագլանդին D-ի մակարդակն աճում է:
Լաբորատոր մկների մոտ սպիտակուցային պրոստագլանդին D-ի մակարդակն արհեստականորեն աճացրել են, ինչի արդյունքում մկներն ամբոջությամբ մազաթափ են եղել:
Գիտնականները ելնելով այս հայտնագործությունից արդեն սկսել են նոր դեղամիջոցներ մշակել, որը կկանխի մազաթափությունը:
Այս հայտնագործության շնորհիվ, այժմ գիտենք, թե մազաթափությունից խուսափելու համար ինչի դեմ պետք է պայքարել, հայտնում են գիտնականները:
Տղամարդկանց մեծամասնության մոտ գլխի մազաթափությունը սկսվում է միջին տարիքում, իսկ 70 տարեկանից բարձր տղամարդկանց շուրջ 80%-ի մոտ նկատվում է ակնհայտ ճաղատություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: