Կարեն Կարապետյանը կոչ է անում տեղադրել արևային վահանակներ
ПОЛИТИКАՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին կոչ է անում տեղադրել արևային վահանակներ իրենց տներում եւ բիզնեսներում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին վարչապետը նշել է ֆեյսբուքյան իր էջում:
«Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում ու բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է: Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, որպեսզի այս ոլորտում ունենանք աննախադեպ աճ»,- գրել է Կարեն Կարապետյանը:
Արդեն տարբեր տների ու բիզնեսների տանիքներին առկա է արևային 35-ից ավելի կայան: Եվս 2 արևային համակարգային կայան կառուցվում են 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ: Արևային ջրատաքացուցիչների կիրառումը նույնպես նոր թափ է ստացել այս տարի:
1
Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»
2
Посол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификации
3
«Табу» исторической памяти: «Паст»
4
Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»
5
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.



