Չինաստանը 1 Էքսաֆլոփս հզորությամբ գերհամակարգիչ Է ստեղծում
МЕЖДУНАРОДНОЕ Չինացի մասնագետները պլանավորում են 2018 թվականին ստեղծել նորագույն գերհզոր համակարգիչ, որի արտադրողականությունը կկազմի վայրկյանում 1 Էքսաֆլոպս (քվինտլիոն (10-ի 18-րդ աստիճան) գործողություն լողացող ստորակետով): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China Daily թերթը՝ վկայակոչելով Տյանցզին քաղաքի (Հյուսիսային Չինաստան) Գերհամակարգիչների պետական կենտրոնը:
Նախագծի պատասխանատու Մեն Սյանֆեյի խոսքով՝ Tianhe-3 անվանման ներքո մշակումը կդառնա «աշխարհում ամենաառաջավորը՝ գերազանցելով առկա բոլոր նմանակներին»: Այն տասնյակ անգամ կգերազանցի Sunway TaihuLight-ին՝ TOP500 վարկածով ամենահզոր համակարգչին, որը գործարկվել Էր 2016 թվականի նոյեմբերին:
«Ընթացիկ տարում Չինաստանը պատրաստվում Է ճեղքում կատարել այս ուղղությամբ՝ ինչպես պրոցեսորի, այնպես Էլ ուղեկցող տեխնոլոգիաների առումով: Դրա շնորհիվ կստեղծվի Էքսաֆլոփսային արտադրողականությամբ գերհզոր հաշվիչ մեքենայի նախատիպ: Փաստորեն մենք կանգնած ենք համակարգիչների արտադրողականության նոր աստիճանի շեմին: Դա ՉԺՀ-ում տեղի կունենա ավելի արագ, մեծ ճշգրտությամբ եւ մի շարք բարդագույն գիտական խնդիրների լուծման լայն ընդգրկումով»,- հայտարարել Է գիտնականը:
Մասնավորապես, այս մեքենան պլանավորվում Է օգտագործել գենային ինժեներիայի բնագավառում՝ սպիտակուցների կառուցվածքի եւ դասավորման հերթականության վերլուծության ժամանակ: «Ենթադրվում Է, որ այդ համակարգչի շնորհիվ նոր հայտնագործություններ կարվեն բժշկագիտության բնագավառում»,- հավելել Է Մեն Սյանֆեյը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»
2
Что такое хантавирус и как он распространяется?
3
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?



