Երևանում պատշաճ մակարդակով կնշվի «Բուն Բարեկենդանի» տոնը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը զեկուցել է, որ փետրվարի 26-ին՝ «Բուն Բարեկենդանի» տոնին ընդառաջ, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` տոնը պատշաճ մաարդակով իրականացնելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև մշակույթի և տուրիզմի վարչություններին հանձնարարել է նախապատրաստել և ներկայացնել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի տոնական միջոցառումների ծրագիրը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



