Այրվում Է Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի տանիքը
ОБЩЕСТВОՀրդեհ Է բռնկել Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) շենքի տանիքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnik Վրաստան»-ին հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կարգավորման հարցերով զբաղվող «112» գործակալությունում: Ներկայում հրդեհը տեղափակված Է:
Բռնկել Է Թբիլիսիի կենտրոնի Ազատության հրապարակում գտնվող շենքի ծխնելույզը: Տեղում մոբիլիզացվել են ինը հրշեջ հաշվարկներ: «Ընդամենն այրվել Է տանիքի 20-30 քառակուսի մետր տարածք: Իրականացվել Է շենքի ներսում գտնվող մարդկանց տարհանում: Տեղում աշխատում են ինը հրշեջ մեքենաներ: Ոչ ոք չի տուժել: Հրդեհն արդեն տեղափակված Է»,-ասել Է «112» գործակալության մամուլի ծառայության աշխատակցուհի Աննա Պիլաուրին:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



