Պարզվել Է ատամների առողջության վճռորոշ գործոնը
ОБЩЕСТВО Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) առողջապահության բնագավառի քաղաքականության հարցերի փորձագետ Բրենդա Հիլթոնը նշել Է այն որոշիչ գործոնը, որն ազդում Է բերանի խոռոչի առողջության վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Գիտության զարգացմանն աջակցող ասոցիացիան:
Մասնագետը կարծում Է, որ հաճախ բերանի խոռոչի հիգիենայի վրա որոշիչ ազդեցություն Է գործում մարդու մերձավոր շրջապատը. նրա ընտանիքը եւ ընկերները: Դա կապված Է այն բանի հետ, որ անհատը հաղորդակից Է դառնում նրանց ընդհանուր սովորություններին, որոնք կապված են նաեւ հիգիենայի եւ սննդային հակումների հետ:
Դա վերաբերում Է, օրինակ՝ ընկերների շրջանում շաքար պարունակող ըմպելիքներ խմելուն կամ օրական առնվազն երկու անգամ ատամները լվանալուն, որն արմատավորվում Է ընտանիքում:
Գիտնականը եւ իր խումբն իրենց եզրակացություններին հանգել են՝ հարցում անելով ավելի քան 200 կանանց, որոնք բնակվում են Բոստոնի բնակելի միավորումում (ԱՄՆ): Այսպիսով հեղինակները գտել են շուրջ հազար անձանց, որոնք զգալի ազդեցություն են գործել միմյանց վրա, այդ թվում նաեւ բերանի խոռոչի հիգիենայի պրակտիկայի առումով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



