Ի՞նչ անել, երբ խախտվել է արյան շրջանառությունը
ФОТОՄասնագետները պնդում են, որ արյան շրջանառության խանգարման հետևանքով կարող է առաջանալ երակների լայնացում, թրոմբոֆլեբիտ:
Նման հիվանդությունների առաջին իսկ ախտանիշների առաջացման դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաեւ պետք է հետեւել, որպեսզի օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք նպաստում են անոթների ամրացմանը եւ խոչընդոտում են թրոմբների առաջացմանը:
Հայտնի է, որ հում բանջարեղենի եւ մրգերի հյութերը մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակում եւ նպաստում են օրգանիզմը թույներից մաքրելուն: Եթե կաղամբի հյութ ընդունելիս հիվանդի մոտ փորլուծություն է սկսվում, ապա նրան խորհուրդ է տրվում աղիները մաքրելու նպատակով գազարի հյութ խմել:
Բազուկի հյութը արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված ոտքերի ցավի համար պրոֆիլակտիկ միջոց է համարվում: Նման դեպքերում բազուկի հյութը պետք է խմել մաղադանոսի հետ միասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: