Life.panorama.am-ը գրում է.
Հայտնիները ժամանակ առ ժամանակ պարզապես չեն կարողանում խուսափել սկանդալների կենտրոնում հայտնվելուց: Այս անգամ Օլգա Այվազյանն է հայտնվել քննադատությունների կենտրոնում: Օրերս երգչուհին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ իր սոցիալական էջում հրապարակել է իր ու մի տղամարդու ձեռքերի լուսանկար, որով ակնարկել է` այլեւս միայնակ չէ: Հենց այդ թեմայի շուրջ էլ լրագրողներից մեկը կապ է հաստատել երգչուհու հետ, սակայն Օլգան հարցը լսելուն պես հայտնել է, որ չի ցանկանում խոսել անձնական կյանքի մասին ու կախել հեռախոսը:
Երգչուհու նման պահվածքը վրդովմունքի պատճառ է դարձել օգատատերերի շրջանում: «Օլգա Այվազյան, ո՞ւր մնաց Ձեր էթիկան և դաստիարակությունը…»` ահա այս վերնագրմամբ նյութում նշվել է, որ երգչուհին պետք է սովորի վարվեցողության կանոններն ու ընդգծել.
«Ուզում եմ հիշեցնել, որ հայ հայտնիները չմոռանան, որ իրենց հայտնի դարձնելու մեջ մեծ ներդրում ունեն լրագրողները: Այնպես որ նրանց հետ խոսելու եւ հարկ եղած դեպքում մերժելու ճիշտ եղանակ գտեք, հարգելի հայտնիներ, որովհետեւ հենց նրանք են ապահովում ձեր թռիչքները, բայց թռիչքների դեպքում, վայրէջներ էլ կարող են լինել, այն էլ բավական ցավոտ»:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում խոսեց Օլգա Այվազյանի հետ, վերջինս ընդգծեց.
«Եթե իմ անձնականի հաշվին այդ լրագրողը պետք է կայանա, ուրեմն թող ինչ ուզում է գրի: Միշտ էլ ասել եմ, որ անձնականից չեմ սիրում խոսել: Այդ օրը ես ընդամենը պատասխանել եմ, որ իմ անձնականի մասին չեմ խոսում ու հեռախոսը դրել եմ, էլ ին՞չ պետք է անեի: Ինչ վերաբերվում է դաստիրակաությանս ու էթիկայիս, ինձ ճանաչողները շատ լավ են ծանոթ ընտանիքիս ու շատ լավ գիտեն դաստիարակությունս: Էլ չասեմ, որ ես ավարտել եմ ԵՊՀ-ի «Ժուռնալիստիկա» ֆակուլտետն ու ինքս շատ լավ եմ տեղյակ լրագրողական նյութեր կազմելուն ու հարցազրույցի ժանրին: Մեր իրականության մեջ կան շատ լավ լրագրողներ, բայց նրանք, ովքեր հայտնի մարդկանց անձնականի հաշվին ուզում են կայանալ, ինձ համար «լրագրողիկներ» են համարվում: Ինձ լրիվ բավական է այն մարդկանց կարծիքները, ովքեր շրջապատում են ինձ ու շատ լավ են ճանաչում տեսակս, իսկ այն լրագրողներին, ովքեր ուզում են իմ պատվի հետ խաղալ` իմ անձնականի հաշվին ինքնահաստատվելով, ես ոչինչ չունեմ ասելու»:
Մեր նկատառմանը, թե ընտրյալ ունենալու ակնարկից հետո 2017-ին բարի լուրի սպասե՞նք, Օլգա Այվազյանը նշեց.
«Խոստանում եմ, որ 2017-ին իմ կյանքում կլինեն փոփոխություններ, խոստանում եմ` 2017-ին երջանիկ կլինեմ»: