Անջելինա Ջոլին երեխաների հետ Կամբոջայում կարիճ է համտեսել
ФОТОNews.am-ը գրում է.
Նա այլեւս Հոլիվուդի գլխավոր խուլիգանը չէ, բայց արկածների հանդեպ սերը Էնջին դեռ չի կորցրել: Փիթի հետ բաժանումից հետո Ջոլիի առաջին հարցազրույցը կհիշենք 41-ամյա դերասանուհու արցունքներով եւ հավաստումներով, որ ինքն ու իր ընտանիքը կհաղթահարեն բոլոր դժվարությունները:
Անջելինան ներկայում Կամբոջայում է, որտեղ ներկայացնում է իր First They Killed My Father («Նախ նրանք սպանեցին իմ հորը») ֆիլմը:
Սակայն հարցազրույց տալուց բացի, BBC News-ի տեսախցիկը դերասանուհուն «բռնացրել» է կարիճ ուտելիս: Ընդ որում, դերասանուհին նաեւ հյուրասիրել է իր երեխաներին՝ նշելով, որ հարկավոր է վարժվել եւ հարգել տեղական խոհանոցը:
Մինչ այդ հիշեցնեմ, որ այս տողերի հեղինակը հիմա Պեկինում է, որտեղ արդեն տեսել է, թե ինչպես են տապակում այդ նույն կարիճները: Դա ահա այսպիսի տեսք ունի:
Եվ կրկին Էնջիի մասին:
«Կարծում եմ՝ միջատները միշտ խոհանոցի մաս են կազմել: Բայց դրանք սկսել են ուտել պատերազմի ժամանակ, ինչ-որ կերպ գոյատեւելու համար: Առաջին անգամ ես կարիճ եւ միջատ փորձել եմ, երբ առաջին անգամ Կամբոջա եկա: Սկսեք ծղրիդներից, իսկ հետո կկարողանաք նաեւ սարդ ուտել»,- հայտարարել է Ջոլին:
Գնահատելով արտասովոր հյուրասիրությունը՝ երեխաները հանգել են եզրակացության, որ տապակած միջատների համը չիպսի է նման: