Մոսկվայում մահացու ելքով վթար է տեղի ունեցել օլիգարխ Գեորգի Սարկիսովի որդու մեղքով
ВИДЕОՄոսկվայում փետրվարի 19-ին մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել, որի մեղավորը, ինչպես պարզվել է, 26-ամյա Վարդան Սարկիսովն է: Երիտասարդը, որը վարել է Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, մահացու վրաերթի է ենթարկել անցորդի, որից հետո բախվել է կայանած ավտոմեքենաներին:
Ինչպես հաղորդում է REN TV-ն, ՃՏՊ-ի մեղավորի հայրը օլիգարխ Գեորգի Սրկիսովն է, որը հանդիսանում է ածխի հանքավայրերի սեփականատեր: Նրան է պատկանում նաև «Ռուսական տրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ն: Ավտոմեքենան, որը վարել է Վարդան Սարկիսովը, գրանցված է նրա մոր՝ Ելենա Սարկիսովայի անունով:
Վարդան Սարկիսովի հանդեպ հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ այժմ նա գտնվում է քաղաքային հիվանդնոցներից մեկում ձեռքի կոտրվածքի պատճառով, որը ստացել է վթարի հետևանքով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



