Յոզեֆ Բլատերը կշարունակի ղեկավարել ՖԻՖԱ-ն մինչև փետրվար
СПОРТՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը չի պատրաստվում հրաժարական տալ նոր կոռուպցիոն սկանդալի պատճառով։ 79-ամյա շվեյցարացին մտադիր է մնալ իր պաշտոնում մինչև 2016թ. փետրվարի 16-ը՝ այն օրը, երբ կկայանան կազմակերպության ղեկավարի արտահերթ ընտրությունները, գրում է Вести-ն։
Բլատերը չի լքի պաշտոնն իր դեմ հարուցված գործի պատճառով, հայտարարել է պաշտոնյայի նախկին խորհրդական Կլաուս Շտելկերը, ով սերտ կապեր է պահում Բլատերի հետ։
Հիշեցնենք, որ երեկ Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն գործ է հարուցել Բլատերի դեմ։ Այսօր լուրեր են հայտնվել, որ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը նույնպես հետաքննություն է սկսել նրա դեմ։
Բալտերը կասկածվում է 2 մլն շվեյցարական ֆրանկ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին անօրինական փոխանցելու համար։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



