Իրանի կողմից ագրեսիվ քաղաքականության շարունակումը հետեւանքներ կունենա. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕԻրանի կողմից ագրեսիվ քաղաքականության շարունակումն անընդունելի Է եւ հետեւանքներ կունենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել Է BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ՝ Իրանը պետք Է հասկանա, որ իր ագրեսիվ քաղաքականության շարունակումն անընդունելի Է եւ հետեւանքներ կունենա»,-ասել Է նա:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը վստահ Է, որ «գոյություն ունեն տարբեր միջոցներ՝ Իրանին ստիպելու, որ հետեւի բալիստիկ հրթիռների, ահաբեկչության եւ այլ բաների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին»:
Փետրվարի 19-ին, ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված Մյունխենի խորհրդաժողովում, ալ Ջուբեյրը Իրանին մեղադրել Էր ահաբեկչությունը պաշտպանելու եւ Եմենում խռովարարներին անօրինականորեն զենք մատակարարելու մեջ: Նա հավելել Է, որ Սաուդյան Արաբիայի համար Իրանի դեմ ֆիզիկական պայքարի հարց չկա, քանի որ նրան «կարելի Է զսպել վիրտուալ միջոցների, բանկային հաշիվների, առեւտրի, ուղեւորությունների արգելափակման» եւ « ամեն տեսակ պատժամիջոցների» օգնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



