Շինության ծածկը փլուզվել է կայանված ավտոմեքենայի վրա
ОБЩЕСТВОԵրևան քաղաքի Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկի հարակից շինության ծածկը փետրվարի 21-ին փլուզվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է տանը կից շինության երկաթե կառուցատարրերով ծածկը (60 քմ) և նստել Ford Transit մակնիշի 387 OR 61 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա:
Փրկարարները տեղադրել են հենասյուներ, ֆիքսել ծածկը և դուրս բերել ավտոմեքենան:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



