Ավստրալիայում ստորգետնյա փոսը «կուլ է տվել» բազմաթիվ մեքենաներ
ОБЩЕСТВОԱվստրալական Քուինսլենդ նահանգի հյուսիսային առափնյա հատվածներից մեկում հանկարծակի առաջացել է ստորգետնյա փոս, որը «կուլ է տվել» բազմաթիվ մեքենաներ:
Ինչպես նշում է The Telegraph-ը, իր չափերով մարզադաշտից ավելի մեծ փոսն ունի 150 մ երկարություն, 50 մ լայնություն և 4մ խորություն: Ակատեսները պատմել են, որ փոսի չսպասված հայտնությունն անչափ սարսափելի տեսարան էր: Նշվում է, որ այն առաջացել է զբոսաշրջիկներով լեցուն վրանապատ տարածքում:
«Հանկարծակի մոտեցող փոթորկի ձայն լսվեց, հետո մենք տեսանք, թե ինչպես է ավազն ահռելի արագությամբ ոտքերի տակից անհետանում և լցվում օվկիանոսը»,-պատմել է տեղացիներից մեկը:
Պարբերականը հավելում է, որ մոտակա ժամերի ընթացքում փոսը կարող է մեծանալ, ուստի իշխանությունները հրահանգել են տարհանել մարդկանց:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



