Մոսուլում ոչնչացվել Է ԻՊ-ի անվտանգության ղեկավարը. «Աս-Սումարիա»
МЕЖДУНАРОДНОЕՄոսուլի օդանավակայանին փետրվարի 21-ին հասցված ավիահարվածների արդյունքում ոչնչացվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անվտանգության ղեկավարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Աբու Աբդալա անունով ջիհադականը իր երկու օգնականների հետ միասին փետրվարի 21-ի առավոտյան ոչնչացվել Է օդանավակայանի գլխավոր մուտքի շրջանում: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ օդից ահաբեկիչների վրա գրոհել Է անօդաչուն:
Միջազգային օդանավակայանը գտնվում Է Մոսուլի արեւմտյան մասում, որը դեռեւս վերահսկվում Է ծայրահեղականների կողմից: Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել Է այնտեղից զինյալների վտարման ռազմարշավն սկսելու մասին այն բանից հետո, երբ հունվարի վերջին ազատագրվեց Արեւելյան Մոսուլը:
Նախօրյակին ռազմական գործողության հրամանատար Աբդել Ամիր Յարալան հայտնել Է, որ ՆԳ նախարարության արագ արձագանքման ստորաբաժանումները հասել են տրանսպորտային հանգույցի մատույցներին եւ գրավել իշխող բարձունքներ: Տեղեկատվություն Է ստացվում այն մասին, որ զինյալները ծանր կորուստներ են կրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/31/ 15.34
Մոսուլ, ավիահարվածներ, ԻՊ-ի անվտանգության ղեկավար, ոչնչացում, «Աս-Սումարիա»
1
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»
2
Что такое хантавирус и как он распространяется?
3
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?



