Գտնվել է Ուոլթ Ուիթմենի անհայտ վեպը
ОБЩЕСТВО Նյու Յորքի վիկտորիանական դարաշրջանի կիրակնօրյա թերթի արխիվներում հայտնաբերվել Է ամերիկացի բանաստեղծ եւ գրող Ուոլթ Ուիթմենի «Ջեկ Էնգլի կյանքն ու արկածները» վեպը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է The Guardian-ը:
Չնայած այն բանին, որ տեքստը Sunday Dispatch թերթում հրապարակվել Է անանուն, սյուժեն մանրամասնորեն կրկնում Է այն ժողովածուն, որը գտնվել Է Ուիթմենի գրառումների գրքույկում: 150 տարի շարունակ կարծում Էին, որ հեղինակը հրաժարվել Է մտահղացումից, իսկ սեւագրերը չեն պահպանվել:
Գիրքը զետեղել են Walt Whitman Quarterly Review հանդեսի կայքում՝ ազատ օգտվելու հնարավորությամբ:
Ուիթմենի ստեղծագործությանը նվիրված հրատարակության խմբագիրը՝ Էդ Ֆոլսոմը, կարծում Է, որ վեպն ամբողջովին կփոխի հեղինակի մասին ստեղծված պատկերացումը:
«Այժմ մենք տեսնում ենք, որ նրա գեղարվեստական գրքերում պոեզիան ներհյուսվել Է ամենաաներեւակայելի ձեւով»,-ասել Է նա:
Ուոլթ Ուիթմենը (1819-1892 թթ.) ամերիկացի բանաստեղծ Է եւ գրող, «Խոտի տերեւները», «Թմբուկների մարտը» եւ «Ժողովրդավարական հեռուները» ժողովածուների հեղինակը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



