Վիտամին C-ի պակասը կարող է «ավիրել» օրգանիզմը
ФОТОՄասնագետերը լաբորատոր հետազոտություններ են անցկացրել մարդկանց շրջանում, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել պարզել, որ վիտամին C-ն արդյունավետ է սրտամկանի կաթվածի դեմ պայքարում:
Հետազոտության հեղինակների խոսքերով՝ բոլորը վաղուց գիտեն մրգերի և բանջարեղենի օգտակարության մասին, սակայն վերջերս ապացուցվել է, որ հատկապես վիտամին C-ն է օգտակար սրտանոթային հիվանդությունների կանխման համար:
Գիտնականները պնդում են, որ վիտամին C-ն 15%-ով կրճատում է սրտամկանի կաթվածի հավանականությունը և վաղաժամ մահը:
Մասնագետները նշում են, որ վիտամին C-ն կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության, սպիտակուցների յուրացման, հյուսվածքների վերականգնման համար: Վիտամին C-ի անբավարարության դեպքում բարձրանում է արյունատար անոթների թափանցելիությունը, կարող է առաջանալ լնդախտ: Վիտամին C-ն պարունակվում է բանջարեղենում, մրջերում, հատապտուղներում, հատկապես կարտոֆիլում, կանաչ սոխի, լոլիկի, տաքդեղի մեջ, ինչպես նաև սև հաղարջում, մորիում, թրթնջուկում, կիտրոնում, նարինջում և այլն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: