Գազարը` մի շարք հիվանդությունների համադարման
ФОТОՍննդաբանները հավաստիացնում են, որ գազարը պարունակում է օրգանիզմի համար շատ կարևոր հանքանյութեր. կալիում, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, կոբալտ, պղինձ, յոդ, ցինկ, քրոմ, նիկել, ֆտոր և այլն:
Այն պարունակում է նաև կարոտին, որը մարդու օրգանիզմում հայտնվելով՝ վերածվում է Ա վիտամինի: Եթե գազարն օգտագործում ենք թթվասերի կամ մայոնեզի հետ, ապա վերարտադրված Ա վիտամինն ավելի արդյունավետ է դառնում:
Վիտամին Ա-ն անհրաժեշտ է աչքերին, թարմ է պահում մաշկը և լորձաթաղանթները: Թարմ գազարը կամ գազարից պատրաստված կերակուրները և գազարի հյութն օգտագործվում է որպես բուժիչ սնունդ լյարդի, սրտանոթային համակարգի, երիկամների, ստամոքսի, սակավարյունության, հանքանյութերի նյութափոխանակության խախտումների հիվանդությունների դեպքում: Հում կամ եփած գազարի խյուսը լավ ազդեցություն ունի հաստ աղիքի բորբոքման դեպքում: Հում գազարի հյութն արդյունավետ է խոցի և քաղցկեղի գոյացությունների դեպքում:
Այս բանջարեղենը, բոլոր հատկանիշներից զատ, ունի նաև հակամանրէային հատկանիշներ, նվազեցնում են բերանի խոռոչի մանրէների քանակը: Եփած գազարը բուժում է չարորակ ուռուցքները, աղիքային դիսբակտերիոզը, երիկամների բորբոքումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: