Մինչեւ 2016 թվականն Իրանը 29 մլրդ դոլարի ապարգելափակված ակտիվներ կստանա
МЕЖДУНАРОДНОЕԻրանն արդեն 2016 թվականի սկզբին արտասահմանյան բանկերից 29 մլրդ դոլարի ապարգելափակված ակտիվներ կստանա: Այս մասին տեղեկացրել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Գոլյամ Ալի Կամյաբը: Ներկայում այս միջոցները գտնվում են տարբեր երկրներում, սակայն Իրանին կվերադարձվեն՝ միջուկային համաձայնագրի պայմաններին համապատասխան,, որը Թեհրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ եւ Գերմանիա) միջեւ կնքվեց հուլիսի 14-ին, Վիեննայում: Հաշվի առնելով, որ Իրանը համաձայնեց իր միջուկային ծրագրի շուրջ երկարաժամկետ սահմանափակումների, վերջին տարիներին երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կվերացվեն: Մասնավորապես, կապասառեցվեն նավթի արտահանումից ստացված եւ արտասահմանյան բանկերում արգելափակված միջոցները: Ըստ Informing-ի, խոսքն արժութային միջոցների մասին է: Իրանն արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններում ոսկով ակտիվներ եւ արժեթղթեր չունի: Ապարգելափակված միջոցները ծրագրվում է օգտագործել տնտեսական տարբեր ոլորտների զարգացման համար:



