Չինաստանում ամանորյա սեզոնին ուղեւորահոսքը կազմել Է 2,98 միլիարդ մարդ
ОБЩЕСТВО«Չունյուն» ամանորյա ուղեւորափոխադրումների սեզոնին Չինաստանի տրանսպորտային համակարգը փոխադրել Է ռեկորդային 2,98 միլիարդ մարդ, ինչը 2,3 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 22-ին հայտնել Է ՉԺՀ-ի տրանսպորտի նախարարությունը: 2017 թվականին «Չունյուն» սեզոնը տեւել Է 40 օր՝ հունվարի 13-ից մինչեւ փետրվարի 21-ը:
«Փետրվարի լույս 22-ի կեսգիշերին «Չունյուն» սեզոնը հաջողությամբ ավարտվեց: Նախնական հաշվարկներով՝ սեզոնի 40 օրվա ընթացքում ընդհանուր ուղեւորահոսքը կազմել Է 2,98 միլիարդ մարդ, ինչը 2,3 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշից»,- ասված Է ՉԺՀ-ի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:
Համեմատության համար նշենք. 2016 թվականին Չինաստանի բնակիչներն անանորյա տոների օրերին կատարել են մոտավորապես 2,91 միլիարդ ուղեւորություն: 2015 թվականին «Չունյունին» ուղեւորահոսքը կազմել Է շուրջ 2,8 միլիարդ մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



