CNN-ը պարզել է ԱՄՆ-ի նախագահի կնոջ գաղտնի գլխավոր խորհրդականի անձը
ОБЩЕСТВОԱՄՆ-ի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, ունի վստահված անձ, որը Սպիտակ տանն առաջին տիկնոջ աշխատակազմի անդամ չԷ եւ չի լինի: Խոսքը վերաբերում Է Մելանյայի ավագ քրոջը՝ Ինես Քնաուսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:
Նրա տեղեկությունների համաձայն, Ինեսը վայելում Է իր կրտսեր քրոջ լիակատար վստահությունը եւ նրա ոչ պաշտոնական ավագ խորհրդականն Է:
Նա ապրում Է Նյու Յորքի Trump Tower երկնաքերի հարեւանությամբ, որտեղ տեղավորված Է Trump Organization բիզնես-կայսրության կենտրոնակայանը եւ որտեղ, նախքան Վաշինգտոն մեկնելը, իր որդու հետ ժամանակավորապես բնակվում Է Մելանյան ինքը:
CNN-ը համոզվել Է, որ Ինեսը մեծապես հոգ Է տանում իր անձնական կյանքի անձեռնմխելիության մասին: Համացանցում գործնականում չկան նրա լուսանկարները, բացի դեռ 2005 թվականին Մար-ա-Լագոյի (Ֆլորիդայի նահանգ) գոլֆ-ակումբում արվածները, որը ներկայում ծառայում Է որպես Թրամփի քաղաքամերձ նստավայր:
Առաջին տիկնոջ ավագ քույրը գրեթե չի հայտնվում հանրության առջեւ, «փակ» Է պահում Twitter-ում իր օգտահաշիվը եւ իր գոյության մասին չԷր հիշեցնում անցյալ տարի ԱՄՆ-ում անցկացված նախընտրական արշավի ժամանակ:
Մելանյան Ինեսին «անզուգական կին եւ ընկերուհի» Է որակել Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) Հանրապետական կուսակցության համագումարում արտասանած իր դեբյուտային խոսքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



