Քաշմիրի իշխանություններն արգելել են շքեղ հարսանիքները
ОБЩЕСТВОՀնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում ապրիլ ամսից արգելք կսահմանվի շքեղ հարսանիքների անցկացման վրա. հարսնացուի ծնողները չեն կարողանա հրավիրել 500-ից ավելի հյուրերի, իսկ փեսայի կողմից հրավիրվածների թիվը չպետք Է գերազանցի 400-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բացի այդ, հարսանեկան խնջույքի ժամանակ կարող Է տրվել յոթ հիմնական ճաշատեսակներից ոչ ավելի՝ «երաշխավորելու մթերքների վատնումը»:
Տարածաշրջանային խորհրդարանի անդամներից մեկը նաեւ առաջարկել Է այդ արգելքը տարածել Հնդկաստանի ողջ տարածքի վրա:
Կարգադրությունն ընդունվել Է ի պատասխան հարսանեկան հանդիսություններից աղմուկի եւ հսկայական քանակությամբ մթերային թափոնների կապակցությամբ քաղաքացիների բազմաթիվ բողոքների:
Տեղի իշխանությունները համանման արգելք արդեն սահմանել Էին 1984 թվականին, սակայն մի շարք զանգվածային բողոքներից հետո այն չեղյալ Էր հայտարարվել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



