Ահա թե ինչու է անհրաժեշտ հաճախակի դդում օգտագործել
ФОТОԴդումը միզամուղ է, քունը նորմալացնող, լեղամուղ: Սերմերը ժապավենաձև որդերի դեմ են կիրառվում:
Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ դդումն օգտակար է կիրառել գլխի ուռոոցքների, մինինգիտի դեպքում: Այն փայլեցնում է ատամները, օգնում հազի ու կրծքային ցավերի բուժմանը: Թարմ հյութը օգնում է դեղնախտի, լյարդի հիվանդությունների դեպքում: Մոխիրն օգնում է նյարդային խոցերի բուժմանը:
Երկաթի, պղնձի ու ցունկի մեծ քանակության առկայությունը դդմին դարձնում է արժեքավոր սննդամթերք՝ արյան քաղցկեղի, հյուծվածության, վարակումների դեպքում: Եթե սակավարյունությամբ տառապողը օրը 4-5 օգտագործի 20-150 գրամ եփած դդում, հատուկ պատրաստուկների ընդունման կարիք չի զգա: Ֆտորի առկայությունը նպաստում է ատամների կարիեսի դեմ պայքարին: Մարդուն անհրաժեշտ ֆտորի օրական դոզան մեկ մգ է, որը գտնվում է 500-600 գ դդմի մեջ:
Հղիության, ալերգիայի, լյարդաերիկամային հիվանդությունների դեպքում, երբ հակացուցված է ճիճվասպան դեղերի օգտագործումը, օգտագործում են դդմի սերմերից պատրաստված դեղ՝ չոր սերմերն ազատում են կեղևից այնպես, որ կանաչ մաշկը չվնասվի, մանրացնում են, ավելացնում այնքան ջուր, որ խտացրած կաթի տեսք ընդունի, մեծահասակներին տալիս են 60-80 գրամ, երեխաներին՝ 30-40 գրամ, իսկ երկու ժամ հետո պետք է խմել լուծողական:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: