Der Spiegel. Մերկելը կորցնում է ժողովրդականությունը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ժողովրդականությունը երկրի բնակիչների շրջանում զգալիորեն նվազել է: Առաջին անգամ նա հայտնվել է քաղաքական գործիչների վարկանիշի 4-րդ հորիզոնականում: Հասարակական կարծիքի հարցման արդյունքներով վարկանիշը կազմել են Der Spiegel պարբերականն ու ZDF հեռուստաընկերությունը:
Հարցման արդյունքներով, 1-ին տեղում Գերմանիայի այժմյան ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն է (67%), 2-րդ տեղում՝ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն (65%), 3-րդ հորիզոնականում՝ դաշնային նախագահ Յոահիմ Գաուկը (64%): Անգելա Մերկելը 63%-ով հայտնվել է վարկանիշի 4-րդ հորիզոնականում՝ հունիսից ի վեր կորցնելով բնակչության 5%-ի համակրանքը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, սա վատագույն ցուցանիշն է կանցլերի պաշտոնում նրա գործունեության ամբողջ ժամանակահատվածում:
Վարկանիշի 5-րդ տեղում հայտնվել է փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը (56%), որը սեպտեմբերի 26-ին հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների վերացմեն եւ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման օգտին: Վերջին շրջանում այս գործչի ժողովրդականության մակարդակն ավելացել է 7%-ով:
Der Spiegel-ի կարծիքով, Մերկելի վարկանիշի անկման պատճառները կապված են Եվրոպայում տիրող միգրացիոն ճգնաժամի հետ:



