Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների վատթարացումը կարող է երկարատեւ լինել
МЕЖДУНАРОДНОЕԱրեւմուտքը պետք է հաշվի առնի, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում նկատելի վատթարացումը կարող է երկարաժամկետ բնույթ կրել: Այս մասին Նորվեգական հեռագրական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք պետք է պատրաստ լինենք, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վատթարացման ժամանակաշրջանը կարող է երկարատեւ լինել: Այդ առնչությամբ Դաշինքն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում՝ զգալիորեն ուժեղացնելով մեր հավաքական պաշտպանությունը: Հարկավոր է այնպիսի դիրքորոշում զբաղեցնել, որպեսզի Ռուսաստանը վաղ թե ուշ հասկանա, որ ավելի շատ կշահի մեզ հետ համագործակցությունից, քան առճակատումից»,- նշել է Ստոլտենբերգը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նորվեգական կառավարության նախկին ղեկավարն ասել է, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերություններն առաջիկայում սառը պատերազմի բնույթ չեն ունենա, բայց նաեւ գործընկերային չեն լինի:



