Հաճախակի գլխացավերը քայքայում են մարդու ուղեղը. գիտնականներ
ФОТОԱշխարհի բնակչության 70-90%-ը գլխացավ ունի: Գլխացավի առավել տարածված տեսակը լարվածության գլխացավն է՝ գլխում սեղմման թեթեւ զգացում, որը սովորաբար կապված է պարանոցի անհարմար դիրքի հետ:
Լարվածության գլխացավերը սովորաբար տևում են 30 րոպեից մինչև մի քանի ժամ, սակայն կարող են նաև շարունակվել մի քանի օր: Դրանք պայմանավորված են լինում ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասով, սխալ կեցվածքով, հոգնածությամբ կամ ջրազրկմամբ:
Դանիացի գիտնականները ապացուցել են, որ հաճախակի գլխացավերը վնասում են գլխուղեղը:
Մասնագետները երկար ժամանակ ուսումնասիրեցին գլխացավերը, դրանցով տառապող մարդկանց ու պարզել, որ իրականում անվնաս թվացող խնդիրը կարող է նույնիսկ լրջագույն հետեւանքների պատճառ դառնալ:
Վիճակագրության համաձայն` միգրենը, որ նյարդաբանական խրոնիկ հիվանդություն է, որը փոխանցվում է մայրական կողմից: Եւ որ ամենասարսափելին է, այն ազդեցություն է ունենում ուղեղի մոխրագույն զանգվածի վրա:
Դանիացի գիտնականները պարզել են, որ հաճախակի եւ ուժեղ գլխացավերը մեծացնում են ուղեղի վնասվածքների ռիսկն ու փոխում դրա ծավալը:
Գլխացավից խուսափելու շատ բնական միջոցներ կան, որոնց կանդրադառնանք մեր հաջորդ համարում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: