ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը խստացրել է օրենքները ներգաղթյալների նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը փետրվարի 21-ին մի շարք ծառայողական որոշումներ է տարածել՝ նախատեսված ներգաղթյալների նկատմամբ իրավապահ մեխանիզմների խստացման համար։ Նոր կարգադրությունները հրապարակվել են այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների վերաբերյալ հրամանը արգելափակվել է Սիեթլայի դատարանում, իսկ ավելի ուշ՝ Սան Ֆրանցիսկոյի իններորդ շրջանի վճռաբեկ դատարանի կողմից, գրում է The Washington Postը։
Մասնավորապես նախատեսվում է վարձել եւս մի քանի հազար իրավապահ մարմինների աշխատակիցների։ Ծրագրվում է նաեւ ընդլայնել արտաքսման ենթակա ներգաղթյալների թիվը, ինչպես նաեւ կրճատել օրենքով նրանց գործերի լսելուն հատկացված ժամանակը։
ԱՄՆ վարչակազմում նշում են, որ նոր դրույթները կհանգեցնեն «զանգվածային արտաքսումների»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



