Անժելա Սարաֆյանն երեկույթի է գնացել բաց և շքեղ զգեստով ու գրավել Daily Mail-ի ուշադրությունը
ФОТОLife.tert.am-ը գրում է.
Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը նկարահանվել է այնպիսի հայտնի արտասահմանյան ֆիլմերում, ինչպիսիք են «Սարսափների ամերիկյան պատմությունը» և վամպիրների մասին «Բաֆֆի» ֆիլմերը։ Այժմ Անժելան աշխատում է NBO հեռուստաընկերության հետ և նկարահանվում է «Վայրի Արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալում։ Այստեղ դերասանուհին մարմնավորում է ռոբոտ-մարմնավաճառ Կլեմանտինին:
dailymail.co.uk-ն գրում է, որ Vanity Fair-ի և L'Oreal Paris-ի երեկույթներին դերասանուհին ներկայացել է բաց ու էլեգանտ զգեստով, ինչից երևում է, որ Անժելան ներքնազգեստ չի հագել։ Նա միանգամից հայտնվել է լուսանկարիչների ուշադրության կենտրոնում՝ իր մինիմալիստական, բայց շքեղ տեսքով։
Հիշեցնենք, որ դերասանուհին մեծ ճանաչում ունեցավ Հայաստանում «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմում Անիի կերպարը մարմնավորելուց հետո:
Նշենք նաև, որ Refinery29-ի հետ հարցազրույցում Անժելան պատմել է, թե ինչ է զգացել, երբ առաջին անգամ կարդացել է «Վայրի Արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալի սցենարը։
«Ես իրոք ոչինչ չգիտեի այդ մասին։ Սկզբում ինձ ընդամենը 3 էջ էին ուղարկել, որպեսզի լսեի, սակայն երբ կարդացի ամբողջը՝ փշաքաղվեցի։ Դա նման չէր այն ամենին, ինչ երբևէ լսել կամ կարդացել էի։ Հիանալի ստեղծագործություն է։ Այն անդադար կարդում էի ու գիշերվա կեսին ինքնս ինձ հարց տալիս՝ ինչ է սա»,- ասել է Անժելան։